Նիդերլանդներում բոլոր գնացքները սնուցվում են հողմակայաններից

Ընկերությունում նշել են, որ Նիդերլանդները դարձել է աշխարհում առաջին երկիրը, որտեղ բոլոր գնացքներն անցել են հողմային էներգիայի:
niderland-gnacq

Նիդերլանդներում բոլոր գնացքները, սկսած 2017 թվականի հունվարի 1-ից, լիովին անցել են էլեկտրամատակարարման, որն արտադրվում է քամու ուժով: Այդ մասին հայտնել է The Guardian-ը՝ վկայակոչելով Նիդերլանդների հիմնական երկաթուղային փոխադրողին՝ NS-ին:

Ընկերությունում նշել են, որ Նիդերլանդները դարձել է աշխարհում առաջին երկիրը, որտեղ բոլոր գնացքներն անցել են հողմային էներգիայի: Ըստ որում , անցումը տեղի է ունեցել մեկ տարի շուտ, քան պլանավորված էր:

NS-ի տվյալների համաձայն՝ մեկ ժամ աշխատող հողմագեներատորը կարող է մեկ գնացքին էԷներգիա մատակարարել 200 կիլոմետր ուղու համար: Ընկերությունն օրական սպասարկում է շուրջ 5,5 հազար ուղեւորություններ, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

*

*