Նյու Յորքում մեկնարկում Է Նորաձեւության շաբաթը

2020-ի գարուն-ամառ սեզոնի հավաքածուների ցուցադրությունները կտեւեն մինչեւ սեպտեմբերի 11-ը։
new-york-noradzevutyun

Սեպտեմբերի 4-ին բացվում Է Նյու Յորքի Նորաձեւության շաբաթը, որը հագուստի դիզայնի ինդուստրիայի բնագավառում առաջինն Է չորս գլխավոր իրադարձությունների շարքում: Միջոցառման կայքում զետեղված տեղեկատության համաձայն՝ 2020-ի գարուն-ամառ սեզոնի հավաքածուների ցուցադրությունները կտեւեն մինչեւ սեպտեմբերի 11-ը։

Մի քանի օրվա ընթացքում այցելուներին կներկայացվեն Թոմ Ֆորդի, Ջերեմի Սքոթի, Կարոլինա Էրերանի, Թոմի Հիլֆիգերի, Ռալֆ Լորենի, Մարկ Ջեյքոբսի եւ այլ հանրաճանաչ դիզայներների հագուստի թարմ հավաքածուները։

Նյու Յորքից անմիջապես հետո նորաձեւության շաբաթը կանցկացվի Լոնդոնում (սեպտեմբերի 12 – 17), Միլանում (սեպտեմբերի 18 -23) եւ Փարիզում (սեպտեմբերի 23-30)։

*

*