Նյու Յորքում ԱՀԿ շենքը լուսավորվել է իտալական դրոշի գույներով

Նյույորքցիները մտածում եւ աղոթում են իտալացիների համար. նահանգապետը
italian-flag

Առեւտրի համաշխարհային կենտրոնի (ԱՀԿ) գլխավոր շենքի սայրաձողը լուսավորվել է իտալական դրոշի գույներով: Այս որոշումը կայացրել է նահանգապետ Էնդրյու Քուոմոն՝ հարգելու Իտալիայի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը, որը 250 մարդու կյանք խլեց:

«Իտալիայի ժողովուրդն արիություն եւ տոկունություն հանդես բերեց՝ դիմակայալով այդ տարերքին: Եվ նյույորքցիները մտածում եւ աղոթում են իտալացիների համար»,- ասել է նահանգապետը:

Նա նաեւ հայտարարել է, որ «Նյու Յորքը պատրաստ է օգնություն տրամադրել (Իտալիային) առաջիկա շաբաթներին եւ ամիսներին, ճիշտ այնպես, ինչպես որ իտալացիներն օգնեցին նյույորքցիներին, երբ դա անհրաժեշտ էր»:

Ինչպես նշել է PIX-11 հեռուստաալիքը, Նյու Յորքում այժմ ապրում է իտալական ծագումով 2,7 միլիոն ամերիկացի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները