ՆԱՍԱ-ն վստահ է՝ մարդկանց հնարավոր կլինի Մարս ուղարկել

ՆԱՍԱ-ի տիեզերագնացները գրեթե մեկ տարի տիեզերքում անցկացնելուց հետո վերադարձել են Երկիր: Այժմ գիտնականներն ավելի խորը բացահայտումներ կանեն...

ՆԱՍԱ-ի տիեզերագնաց ամերիկացի Սքոթ Քելլին եւ ռուս տիեզերագնացներ Միխայիլ Կորնիենկոն եւ Սերգեյ Վոլկովը, գրեթե մեկ տարի տիեզերքում անցկացնելուց հետո, փետրվարի 29-ին վերադարձել են Երկիր:

BBC-ի փոխանցմամբ, այս թռիչքը Միջազգային տիեզերական բազայի համար ռեկորդ է: Այն տեւել է 340 օր, որը 2 անգամ ավելի երկար է նորմայից: Ճամփորդության նպատակը մարդու վրա տիեզերական երկարատեւ թռիչքների առաջացրած հետեւանքների ուսումնասիրությունն էր:Սովորաբար փոփոխության են ենթարկվում մարդու մկանային եւ նյարդային համակարգերը, տեսողությունը, ուղեղի աշխատանքը:

Մինչ վայրէջք կատարելը, Քելլին նշել էր, որ ֆիզիկապես իրեն լավ է զգում, սակայն հոգեբանորեն բարդ էր հարազատ մարդկանցից մեկուսացված լինելը: Այժմ գիտնականներն ավելի խորը բացահայտումներ կանեն, երբ համեմատեն Սքոթին նրա երկրաբնակ երկվորյակի՝ Մարկի հետ:

Ի դեպ, ՆԱՍԱ-ն նշում է, որ այս հետազոտությունը կապացուցի, որ մի օր մարդկանց հնարավոր կլինի Մարս ուղարկել:

*

*