Սատուրնի արբանյակ Էնցելադի վրա կյանքի առկայության նշաններ կան

NASA-ի գիտնականներն ապրիլի 13-ին հայտնել են...
saturn

NASA-ի գիտնականներն ապրիլի 13-ին հայտնել են Սատուրնի արբանյակ Էնցելադի վրա կյանքի գոյության համար համապատասխան պայմանների առկայության նշանների մասին:

Մասնագետներն այս եզրակացությանն են հանգել՝ հիմնվելով Էնցելադի ստորսառցյա օվկիանոսի վերաբերյալ տվյալների վրա, որոնք հաղորդել Է NASA-ի «Քասինի» զոնդը:

Փորձագետների խոսքով՝ տվյալները վկայում են, որ արբանյակի սառցի տակ տեղի են ունենում քիմիական ռեակցիաներ, որոնք անհրաժեշտ են մանրԷների կյանքի պահպանման համար:
Գիտնականները հիշեցնում են, որ զոնդն ավելի վաղ Էնցելադի վրա ջրածնի առկայություն Է արձանագրել: Նրանք կարծում են, որ այն գոյացել Է օվկիանոսի հատակին հիդրոթերմալ ռեակցիաների ժամանակ: Նրանց կարծիքով՝ ստացված տեղեկատվությունը ցույց Է տալիս Սատուրնի արբանյակի վրա մեթանի գոյացման հնարավորությունը: Իր հերթին, դրա առկայությունը հնարավոր Է դարձնում ջրի մեջ մանրԷների գոյությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

*

*