Իտալիայում մեկնարկել է ամենամյա նարինջներով մարտը (տեսանյութ)

Նարինջներով մարտը, ըստ տեղացիների, խորհրդանշում է բարու և չարի հավերժական պայքարը:
narinjnerov-mart

Եթե Բրազիլիայում մարդիկ ուրախանում են մասնակցելով հսկայական շքերթներին, զվարճանքներին և հիանում գեղեցկուհիների պարերով, ապա  Իտալական Իվրեա քաղաքի բնակիչներն ուրախությունն ապրում են միմյանց վրա նարինջ նետելով: Նարինջներով մարտը,  ըստ տեղացիների, խորհրդանշում է բարու և չարի հավերժական պայքարը:

Պիացա դել Ռոնդոլինո հրապարակում տեղի ունեցած ուշագրավ միջոցառմանը հետևել են հազարավոր մարդիկ՝ հիմնականում արտերկրից ժամանած զբոսաշրջիկներ: Հայտնի է, որ նրանցից շատերն Իվրեա են ժամանել հատուկ այս միջոցառման համար:

Նարինջներով մարտը տևելու է 3 օր: Այս ընթացքում փողոցները հսկում են հարյուրավոր ոստիկաններ:

Պատրաստեց՝

Հայարփի Հայրապետյանը

*

*