Մուրմանսկում հարբած տղամարդը գողացել է զրահամեքենան եւ բախվել սուպերմարկետին (տեսանյութ)

Այնտեղից էլ խաղալիք շուն եւ մեկ շիշ գինի է գողացել:

Մուրմանսկի շրջանի Ապատիտի քաղաքում հարբած տղամարդը ԴՕՍԱՖ-ի դպրոցից գողացել է զրահատրանսպորտային ռազմական մեքենան՝ ԲՏՌ-ը, եւ դրանով շրջել քաղաքում:

Շրջադարձին չկարողանալով կառավարել տեխնիկան՝ նա բախվել է սուպերմարկետին, կոտրել ապակին, այնտեղից խաղալիք շուն եւ մեկ շիշ գինի  գողացել:

Մինչ այդ էլ նա հարվածել էր սուպերմարկետի հարեւանությամբ կայանված մարդատար մեքենային:

*

*