«Շահիդի գոտի» գտնելու համար Մոսկվայի մետրոյի աշխատակիցները կպարգեւատրվեն

Մոսկվայի մետրոյում հատուկ ծառայությունները որոշել են նոր քայլի գնալ։ Բազմաթիվ անհաջող փորձերից հետո...
moskva-metro

Մոսկվայի մետրոյում հատուկ ծառայությունները որոշել են նոր քայլի գնալ։ Բազմաթիվ անհաջող փորձերից հետո, որոնց նպատակը մետրո զենքի եւ վտանգավոր նյութերի անցկացման կանխումն էր, որոշում է կայացվել հսկիչներին շահագրգռել ու նրանց դրամական պարգեւ տալ։

life.ru-ի փոխանցմամբ, այժմ ամեն մի «գտածոյի» համար՝ լինի զենք կամ պայթուցիկ, անվտանգության աշխատակիցները կպարգեւատրվեն։ Իհարկե, գումարը մեծ չէ. ասենք, խուզարկության ժամանակ գտնված ամեն հրազենի համար 5 հազար ռուսական, իսկ պայթուցիկի համար՝ 7 հազար։
Մետրոյի ղեկավարությունն, այսուհանդերձ, հույս ունի, որ հսկիչներն ավելի ուշադիր կլինեն եւ դա կօգնի բարձրացնել անվտանգության մակարդակը մետրոյում։

Ավելի վաղ հատուկ ծառայությունները փորձարկում էին արել եւ առանց խնդրի մետրո էին անցկացրել «շահիդի գոտի»։

*

*