«Միսս Տիեզերք» Է դարձել Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչը

Հաղթողի թագը Նել Փիթերսի գլխին դրել Է «Միսս Տիեզերք-2016» ֆրանսուհի Իրիս Միտենարը:
miss-tiezerq-nel-peters

Հարավ-Աֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ, 22-ամյա Դեմի-Լի Նել-Պետերսը դարձել է ամենամյա «Միսս Տիեզերք» մրցույթի հաղթող։ Նա ստանում է թանկարժեք թագ, մեկ տարի Նյու Յորքում անվճար բնակվելու հնարավորություն եւ գովազդային պայմանագիր է կնքում, ըստ որի՝ շրջագայում է աշխարհով մեկ եւ մասնակցում տարբեր բարեգործական միջոցառումների։

Մրցույթի ժամանակ պատասխանելով հաղորդավարի հարցին, նա նշել Է, որ «Միսս Տիեզերքի» համար առավել կարեւոր որակը համարում Է ինքնավստահությունը: Նա նաեւ ընդգծել Է, որ տիտղոսակիրը պետք Է կարողանա «հաղթահարել իր վախերը» եւ օգնի մյուս կանանց՝ անելու նույնը:

Հաղթողի թագը Նել Փիթերսի գլխին դրել Է «Միսս Տիեզերք-2016» ֆրանսուհի Իրիս Միտենարը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները