«Միսս Տիեզերք» դարձավ Ֆրանսիայի ներկայացուցիչը

Հունվարի 30-ին Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում կայացավ «Միսս Տիեզերք» գեղեցկության ամենամյա մրցույթը:
miss tiezerq

 

Հունվարի 30-ին Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում կայացավ «Միսս Տիեզերք» գեղեցկության ամենամյա մրցույթը: Տիտղոսն այս տարի նվաճեց Ֆրանսիայի ներկայացուցիչ 23-ամյա Իրիս Միտենարը: Նա այժմ ուսանում է վիրաբույժ-ատամնաբույժի մասնագիտությունը, սիրում Է սպորտի Էքստրեմալ ձեւեր:

Այս տարի լավագույնը ճանաչվելու համար պայքարում էին 86 գեղեցկուհիներ աշխարհի տարբեր երկրներից: Եզրափակիչ փուլ՝ Ֆրանսիայի ներկայացուցչի հետ, դուրս էին եկել նաեւ Հաիթիի եւ Կոլումբիայի գեղեցկուհիները՝ 25-ամյա Ռաքել Պելիսիեն եւ 23-ամյա Անդրեա Տովարը:

*

*