Միայնակ կանայք ավելի երջանիկ են, քան՝ տղամարդիկ

Միայնակ կանանց կեսից ավելին՝ 61 տոկոսը, գոհ Է անձնական կյանքից
erjanik-kin

Միայնակ կանանց իրենց կարգավիճակից գոհ անձանց բաժինը գերազանցում Է տղամարդկանց համանման ցուցանիշը: Այս մասին ներկայացնում է սպառողական շուկաների վերլուծության մեջ մասնագիտացած «Mintel» բրիտանական գործակալությունը:

«Mintel»-ի տվյալների համաձայն՝ միայնակ կանանց կեսից ավելին՝ 61 տոկոսը, գոհ Է անձնական կյանքից եւ չի ձգտում իրեն կաշկանդել երկարատեւ հարաբերություններով, այդ թվում՝ ամուսնական կապերով: Հետազոտության մեջ նշվում Է, որ միայնակի կարգավիճակից գոհ տղամարդկանց բաժինը հարցվածների կեսին էլ չի հասնում՝ մասնակիցների 49 տոկոսը: Բացի այդ, հարցմանը մասնակցած կանանց երեք քառորդը (75 տոկոսը) հայտարարել Է, որ «վերջին մեկ տարում չի ձգտել հարաբերություններ հաստատել»:

*

*