Մեքսիկուհու 15-ամյակն անցել է քաոսային պայմաններում՝ անծանոթներով շրջապատված

Աղջկա հայրը համացանցում տեսանյութ էր հրապարակել, որում բոլորին հրավիրել էր ներկա գտնվել իրենց ռանչոյում կազմակերպվելիք ծննդյան խնջույքին:
mexikuhi

Համացանցում մեծ տարածքում գտած 15-ամյա մեքսիկուհու ծննդյան խնջույքն անցել է քաոսային պայմաններում: Մեքսիկուհին տարեդարձը ստիպված է եղել տոնել հազարավոր անծանոթներով շրջապատված:

Աղջկա հայրը վերջերս համացանցում տեսանյութ էր հրապարակել, որում բոլորին հրավիրել էր դեկտեմբերի 26-ին ներկա գտնվել իրենց ռանչոյում կազմակերպվելիք ծննդյան խնջույքին՝ նշելով, որ անսահմանափակ քանակությամբ սնունդ է լինելու, տեղի է ունենալու նաեւ ձիավազքի մրցույթ, որի հաղթողը կպարգեւատրվի:

Թեեւ մեքսիկուհու հայրը բոլորին հրավիրելով նկատի է ունեցել միայն իրենց բարեկամներին ու հարեւաններին, գայթակղիչ այս հրավերը մեծ տարածում էր գտել սոցիալական ցանցերում ու հետաքրքրել շատ շատերին, այդ թվում եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Խնջույքի կազմակերպիչներն էլ բոլորին ընդունել են ռանչոյում:

Խնջույքն առանց միջադեպերի չի անցել: Ձիավազքի ժամանակ ներկաներից մեկը, մտնելով արագ ընթացող ձիերի մեջ, հարվածներից մահացել է:

Պատրաստեց՝

Մարինե Մելիքսեթյանը

*

*