«Կիսամերկ պիջակ»՝ կանանց համար

Անհամաչափ պիջակը պատրաստված Է մետաքսից եւ բամբակից
pijak

Unravel Project իտալական մակնիշի հիմնադիր դիզայներ Բեն Տավերնիտին վաճառքի Է հանել վերնահագուստի նոր մոդել՝ կանանց դասական պիջակի կեսը: Այս մասին հայտնել Է Metro-ն:

Բրենդի պաշտոնական կայքում զետեղված տեղեկատվության համաձայն, մեկ թեւք ունեցող սեւ անհամաչափ պիջակը պատրաստված է մետաքսից եւ բամբակից:

Սոցցանցերի օգտատերերը հավանություն չեն տվել իտալացի մոդելագործի դիզայնին:

«Ես ավելի լավ է հիվանդանամ լեյկեմիայով»,- գրել են նրանք Twitter-ում: Մյուսները հանձնարարել են պիջակը կրել «մերկ ջինսերի» հետ, որոնք վերջերս առաջարկվել են Carmar ամերիկյան բրենդի կողմից:

Carmar հագուստի ամերիկյան բրենդ-արտադրողը ներկայացրել է Extreme cut out jeans ջինսերը («Էքստրեմալ կտրվածքներով ջինսեր»): Ջինսերը կրելիս ոտքերը մնում են ամբողջովին մերկ, քանի որ անդրավարտիքի առջեւի եւ հետեւի երեսները բացակայում են:

Դիզայներները թողել են միայն շալվարների վերեւի մասը՝ գոտիով, կոճակներով, կայծակ ճարմանդով ու գրպաններով, ինչպես նաեւ անդրավարտիքի ուրվագծերը՝ կողքի կարերը եւ հյուսվածքի բարակ գործվածքները՝ ծնկների վրա:

*

*