Մերիլին Մոնրոյի ավտոմեքենան աճուրդի է հանվել կես միլիոն դոլարով

Համարվում Է, որ այն նրա բիզնես-գործընկեր եւ լուսանկարիչ Միլթոն Գրինի սուրբծննդյան նվերն էր:
merlin-monro-meqena

1956 թվականի արտադրության Ford Thunderbird ավտոմոբիլը՝ ծալովի ծածկով, որը վարել է դերասանուհի եւ երգչուհի Մերիլին Մոնրոն (1926-1962 թթ.) ԱՄՆ-ում դրվել Է աճուրդի՝ 500 հազար դոլար նախնական արժեքով:

Ավտոմեքենան ամերիկացի դերասանուհու համար ձեռք էր բերվել Marilyn Monroe Productions ընկերության կողմից: Համարվում Է, որ այն նրա բիզնես-գործընկեր եւ լուսանկարիչ Միլթոն Գրինի (1922-1985 թթ.) սուրբծննդյան նվերն է:

Մոնրոն ավտոմեքենան վարել է վեց տարի եւ դրանով անցել գրեթե 50 հազար կիլոմետր, այնուհետեւ այն նվիրել Է դերասանական վարպետության իր ուսուցչի՝ Լի Սթրասբերգի որդուն՝ 18-ամյա Ջոնին։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները