Մելբուրնում կնոջ ուրվապատկերով լուսացույցներ են տեղադրվել

Նախաձեռնողների խոսքով՝ այս քայլի նպատակը գենդերային հավասարության ապահովումն է:
avstralia
Ավստրալիայի Մելբուրն քաղաքում հայտնվել են կնոջ ուրվապատկերով լուսացույցներ: Նախաձեռնողների խոսքով՝ այս քայլի նպատակը գենդերային հավասարության ապահովումն է:
Մելբուրնում տեղադրել են ընդամենը 10 նման լուսացույց: Ըստ նախնական որոշման՝ դրանք տեղում կմնան մեկ տարի:
Նորարարությունը թեժ քննարկումների պատճառ է դարձել Ավստրալիայում: Ոմանք բողոքել են՝ ասելով, որ լուսացույցների վրա ծախսված գումարները կարելի էր ավելի ռացիոնալ օգտագործել, իսկ գենդերային անհավասարության դեմ պետք է պայքարել ավելի լուրջ միջոցներով:
Մելբուրնն, այսպես ասած, «կանացի լուսացույցներով» աշխարհում միակ քաղաքը չէ:

*

*