McDonald’s-ի նախագահը հեռացել է պաշտոնից՝ ծառայողական սիրավեպի պատճառով

Ընկերությունն ունի 38 հազարից ավելի ռեստորան աշխարհի ավելի քան 100 երկրում։
stiv-isterburk-mac-donalds

Սթիվ Իսթերբրուքը հեռացել Է McDonald’s արագ սննդի ռեստորանների ցանցի նախագահի եւ գլխավոր տնօրենի պաշտոնից՝  աշխատակցուհու հետ սիրավեպի պատճառով, նրան փոխարինել Է Քրիս Քեմփզինսկին:

McDonalds-ի նոր նախագահը եւ գլխավոր տնօրենն ավելի վաղ գլխավորել Է ընկերության ստորաբաժանումն ԱՄՆ-ում եւ պատասխանատու Էր արագ սննդի մոտավորապես 14 հազար ռեստորանների գործունեության համար: Նոյեմբերի 3-ին նա մտել Է տնօրենների խորհրդի կազմ:

McDonalds-ն ԱՄՆ-ի կորպորացիա Է, որն արագ սննդի ռեստորանների՝ աշխարհում խոշորագույն ցանցերից մեկի սեփականատերն Է: Այն հիմնվել Է 1940 թվականին Սան Բեռնարդինոյում (Կալիֆոռնիայի նահանգ): Ներկայում կենտրոնակայանը գտնվում Է Չիկագոյում (Իլինոյսի նահանգ): Ընկերությունն ունի 38 հազարից ավելի ռեստորան աշխարհի ավելի քան 100 երկրում։

*

*