Որոշ գեներ մարդու մահվանից հետո շարունակում են գործել

Դրանց մի մասն ակտիվացել է սրտի կանգից հետո:
gen

Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ որոշ գեներ մարդու մահվանից հետո շարունակում են գործել: Հետազոտողների հոդվածը հրապարակված է Nature Communications հանդեսում։

Կենսաբանները տարրալուծել են դոնորների մահվանից հետո 24 ժամվա ընթացքում հավաքված հյուսվածքների նմուշները: Պարզվել է, որ որոշ գեներ շարունակում են գործել, ըստ որում՝ դրանց մի մասն ակտիվացել է սրտի կանգից հետո: Գիտնականները կարծում են, որ բջիջն այդ կերպ է արձագանքում արյունահոսքի դադարի հետ կապված թթվածնի պակասին, սակայն երեւույթի ստույգ պատճառներն առայժմ մնում են անհայտ:

*

*