Մակրոբիոտիկ դիետաներ. որո՞նք են դրանք եւ ի՞նչ են խորհուրդ տալիս մասնագետները

Գարունն իր հետ բերում է նոր էներգիա և նախապատրաստում օրգանիզմն ամբողջ տարվան...
makrobiotik-dieta

Գարունն իր հետ բերում է նոր էներգիա և նախապատրաստում օրգանիզմն ամբողջ տարվան: Ըստ մասնագետների, այդ շրջանում խորհուրդ է տրվում օգտագործել շատ կանաչեղեն և թեթև, սպիտակուցային սնունդ: Հտևելով նրանց խորհրդին` առաջարկում ենք մակրոբիոտիկ դիետա:

Դրա  հիմքում այն տեսակետն է, ըստ որի մենք շրջակա միջավայրի արդյունք ենք և շարունակաբար կրում ենք նրա ազդեցությունը` ներառյալ սնունդն ու առօրյա փոխազդեցությունը:

Մակրոբիոտիկ դիետաների փոխվում են սեզոնի ու կլիմայի, ցուրտ և տաք եղանակի հետ միասին. հետևաբար՝ ուտելիքը հիմնականում օգտագործվում է սեզոնային փոփոխություններին հարմարվելու համար։

Սննդակարգը հիմնականում ներառում է ամբողջական հացահատիկներ, լոբի և թարմ բանջարեղեն` կրճատելով միսը: Այն ենթադրում է բազմազանություն ինչպես ուտելիքի ընտրության, այնպես էլ պատրաստման եղանակի պարագայում: Սնունդն անհրաժեշտ է ընդունել պարբերաբար և քիչ քանակությամբ, ավելի շատ ծամել, պահպանել ակտիվ ու դրական կենսակերպ և հոգեվիճակ:

Գարնանը եղանակը տաքանում է, ինչը ենթադրում է թեթև ու ջրալի ուտելիք: Այս ամիսներին նախընտրելի է օգտագործել ամբողջական հացահատիկ`եգիպտացորեն, շագանակագույն բրինձ, բանջարեղենի, ձկան և կանաչեղենի համադրությամբ, խմել սովորական ջուր կամ բանջարեղենի հյութ:

Ցանկալի է ըմպելիքն ու կերակուրը լինեն սենյակային ջերմաստիճանի: Կարող եք օգտագործել նաև տեղում աճեցված օրգանական քաղցր մրգեր և բանջարեղեն` առավել նախընտրելի են վարունգը, հազարը, գազարը, ջրկոտեմը և բանջարեղենի այլ տեսակներ, աղցաններ, ինչպես նաև՝ սառը ապուրներ:

Գարնան և ամռան ամիսներին պետք է ուտելիքի պատրաստման ավելի պարզ և թեթև ձև ընտրել,երբ այն  ավելի արագ է պատրաստվում` միևնույն ժամանակ պահպանելով բանջարեղենի վառ գույնը և համեղ բույրը:

Լուսինե Քոթանջյան, Բարև Երկիր

*

*