Մահվան սրճարան՝ Թայլանդում

Դագաղի մեջ մտած հաճախորդների համար զեղչեր են գործում
dagagh

Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում մահվանը նվիրված սրճարան է բացվել:

Սրճարանի ներսում՝ մի անկյունում, դրված է մարդու կմախք, իսկ սննդացուցակի մեջ խմիչքների անվանումները լի են «մահ» և «ցավ» բառերով, իսկ դեպի սրճարան տանող մայթին գրված է «Իսկ ո՞րն է ձեր կյանքի իմաստը»:

Հաճախորդները, ովքեր համաձայնվում են մի քանի րոպե ծախսել և մտնել սրճարանի կենտրոնում դրված սպիտակ դագաղի մեջ, օգտվում են հատուկ զեղչերից:

Սրճարանի սեփականատերը նշել է, որ դրանով փորձում են մարդկանց ավելի լավը դարձնել, քանի որ երբ մարդը հիշում է իր մահվան մասին, ավելի բարի է դառնում:

Նրա կարծիքով մի քանի րոպե դագաղի մեջ մնալն ավելի օգտակար է դեռահասների համար. «Երբ նրանք մտնում են դագաղի մեջ և մեր աշխատակիցները փակում են կափարիչը, մթի և խավարի մեջ նրանք հանդիմանում են իրենք իրենց և հիշում այն բաների մասին, որոնք դեռ չեն արել»:

*

*