Գիտնականները պարզել են, թե մարդիկ ինչ են զգում մահվանից հետո

«Կարող են պատմել, որ իրենք տեսել են բժիշկներին»:
hivandanoc-cnndkan-mah

Մահվանից հետո մարդիկ գիտակցում են, որ մահացել են եւ հասկանում են, թե ինչ Է տեղի ունենում իրենց շուրջը: Այս մասին հայտարարել են Նյու Յորքի համալսարանին կից Langone բժշկական դպրոցի  գիտնականները:

Բժիշկները մահը որոշում են սրտի կանգով. արյունը դադարում Է ստացվել ուղեղում, ինչը հանգեցնում Է դրա աշխատանքի գրեթե վայրկենական դադարեցման: Վերջին հաշվով ուղեղի բջիջներն սկսում են մահանալ, բայց դրա համար կարող Է մի քանի ժամ պահանջվել կլինիկական մահվանից հետո, կարծում Է հետազոտության ղեկավար Սեմ Փարինան:

Հետազոտողը նշում է, որ մարդու գիտակցությունն անմիջապես չի անջատվում սրտի բաբախումը դադարելուց հետո: Մարդիկ «մահվան առաջին փուլում» կարող են գիտակցության ինչ-որ նշաններ դրսեւորել: Դրա Էական ապացույցն այն դեպքերն են, երբ սրտի կանգ ապրած մարդիկ կարողացել են մանրամասնորեն նկարագրել, թե ինչ Է տեղի ունեցել իրենց շուրջը կլինիկական մահվանից հետո:

«Նրանք կարող են պատմել, որ իրենք տեսել են բժիշկներին եւ բուժքույրերին աշխատելիս եւ լսել են նրանց խոսակցությունները. փաստեր, որոնք նրանք այլ կերպ չԷին կարող իմանալ»,- նշել Է Փարինան:

*

*