Մահացել է Լուսնի վրա վերջինը ոտք դրած աստղագնացը

Ընդհանուր առմամբ Լուսնի վրա ոտք է դրել 12 մարդ: Մինչ այսօր նրանցից միայն վեցն են ողջ:
yujin

82 տարեկան հասակում Միացյալ Նահանգներում մահացել է Լուսնի վրա վերջինը ոտք դրած աստղագնացը:

Ամերիկացի Յուջին Սերնանն այն երեք աստղագնացներից մեկն էր, ով 2 անգամ է ոտք դրել Լուսնի վրա: Իսկ 1972 թվականին դարձել է վերջին մարդը, որ իր ոտնահետքն է թողել լուսնի մակերեւույթի վրա:

Ընդհանուր առմամբ Լուսնի վրա ոտք է դրել 12 մարդ: Մինչ այսօր նրանցից միայն վեցն են ողջ:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները