Մահացել է աշխարհի ամենահարուստ կանանցից մեկը

Նրա կարողությունը գնահատվում է 39.5 մլրդ դոլար
l-oreal-betankur2

Այս գիշեր Փարիզում մահացել է աշխարհի ամենահարուստ կանանցից մեկը՝  L’Oreal-ի հիմնադրի դուստր 94-ամյա Լիլիան Բետանկուրը: Վերջինս տառապում էր տկարամտությամբ և Ալցհեյմերի հիվանդությամբ:

Forbes-ի 2017 թվականի ամենահարուստ կանանց ցուցակում Բետանկուրը զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը՝ 39.5 մլրդ դոլար կարողությամբ:

Նշենք, որ Բետանկուրի անունը տարիներ առաջ հայտնվեց սկանդալային պատմության մեջ։ Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Սարկոզիին մեղադրում էին  L’Oreal-ի սեփականատիրուհու առողջական վիճակից օգտվելու եւ իր նախընտրական արշավի  համար փողեր կորզելու մեջ:

 

*

*