Լետիցիա Կաստան բացել Է Փարիզի Printemps հանրախանութի Ծննդյան տոների ցուցափեղկերը

Հանրախանութի առեւտրասրահում կանգնեցված են 170 տոնածառեր

Փարիզում սկսել են պատրաստվել Սուրբ Ծննդին. ֆրանսիացի դերասանուհի եւ մոդել Լետիցիա Կաստան բացել Է Փարիզի ամենահայտնի հանրախանութներից մեկի` Printemps-ի՝ Ծննդյան տոների ցուցափեղկերը:

Ընդհանուր առմամբ հանրախանութի առեւտրասրահում, որը բացվել Է ավելի քան 150 տարի առաջ, կանգնեցված են 170 տոնածառեր, որոնք զարդարված են 61 հազար 233 գնդերով եւ 3,4 կիլոմետր ընդհանուր երկարությամբ  դրասանգներով:

paris-christmas

*

*