Լեոնարդո դա Վինչիի վերջին նկարը հանվել է աճուրդի

«Աշխարհի փրկիչը» յուղաներկ կտավը ենթադրաբար ստեղծվել է 16-րդ դարում:
da-vinchi-nkar

Լեոնարդո դա Վինչիի վերջին նկարը, որը մասնավոր սեփականություն էր, աճուրդի է հանվել Նյու Յորքում՝ 100 միլիոն դոլար նախնական արժեքով:

«Աշխարհի փրկիչը» յուղաներկ կտավը ենթադրաբար ստեղծվել է 16-րդ դարում: Պատկերված է Քրիստոսի դիմանկարը: Ստեղծագործության պատմությունը ստույգ հայտնի չէ եւ մի քանի տարբերակ ունի: Դրանցից մեկի համաձայն՝ նկարը եղել է Կառլոս Երկրորդ թագավորի հավաքածուում, այնուհետեւ պատկանել Բուքինգհեմի դքսի որդուն: Դրանից հետո, ենթադրվում էր, որ այն ոչնչացվել է, սակայն 2005 թվականին նկարը կրկին հայտնվել էր աճուրդում:

*

*