Հարավային Կորեան «պահածոյացված օդ» կվաճառի

Կարտադրվեն բալոններ՝ նախատեսված 160 անգամ նոճու բույրով թարմ օդ շնչելու համար:
korea-od

Հարավային Կորեան սկսում Է «պահածոյացված օդ» վաճառել: Այդ մասին հայտնել Է «Ռյոնհապ» հարավկորեական գործակալությունը: Նրա տվյալներով՝ լեռնային օդով փոքր բալոնների արտադրությամբ սկսել Է զբաղվել երկրի հարավ-արեւելքի Հանդոնի գավառը (Կյոնսան-Նամդոյի նահանգ)՝ կանադական ընկերություններից մեկի հետ համատեղ:

Այս շաբաթ Ըյսին ավանում կբացվի 99 քառակուսի մետր մակերեսով ֆաբրիկա, որտեղ կարտադրվեն բալոններ՝ նախատեսված 160 անգամ նոճու բույրով թարմ օդ շնչելու համար: Դրա համար օդը հավաքում են Չիրիսանի լեռներում՝ 700-800 մետր բարձրության վրա:

Ենթադրվում Է, որ նման «պահածոների» գինը Հարավային Կորեայում կկազմի մոտավորապես 13 դոլար: Գործարանն օրական պլանավորում Է արտադրել օդով լցված մեկից մինչեւ երկու հազար փոքր բալոններ: Հաջողության դեպքում Հադոնից օդը կմատակարարվի Չինաստան, Հնդկաստան եւ Մերձավոր Արեւելք:

*

*