Արջը, որը պաղպաղակ էր սիրում

Կոլորադոյում, մի կնոջ ավտոտնակում հայտնված արջը, պարզվում է՝ նախկինում մեկ այլ բնակչի սառնարանից պաղպաղակ է գողացել:

Կոլորադոյի բնակչուհի Դենիել Բեքսթրոմը պատրաստվում Էր իր մեքենայով դուրս գալ ավտոտնակից, երբ հայտնաբերեց, որ արջ կա այդտեղ: Նա տեսագրել Է կենդանուն.

«Գրողի տարած արջ, չքվի՛ր այստեղից»,- գոռում Է նա գազանի վրա եւ փորձում քշել: Ավելի ուշ նրան հաջողվում Է փակել ավտոտնակի դուռը եւ արջին թողնել դրսում:

Բեքսթրոմն արջի մասին նախազգուշացրել Է վայրի կենդանիներ որսացող մասնագետներին: Պարզվել Է, որ նույն այդ արջը պաղպաղակ Է գողացել տեղացի բնակիչներից մեկի սառնարանից:

Արջին բռնելու համար Դենիելի տան մոտ փքաբլիթներով, պաղպաղակով, օշարակով եւ շան կերով թակարդ են լարել, հաղորդել Է «Ռիա Նովոստին»:

*

*