Լոնդոնի օդանավակայանում 50 կոկորդիլոս են որսացել

Կենդանիները տեղափոխվում էին Մալազիայից Մեծ Բրիտանիա։
kokordilos

Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում 50 կոկորդիլոս են որսացել, որոնք պատկանում էին վայրի կենդանիների տեղափոխման կարգը խախտած անձանց: Ինչպես հաղորդում է «Լենտա»-ն, այս մասին հայտնում է BBC-ն:

Կենդանիները տեղափոխվում էին Մալազիայից Մեծ Բրիտանիա՝ բուծելու, ապա հետագայում որպես մսամթերք օգտագործելու նպատակով:

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, որ կենդանիների համար նոր բնակության վայր կգտնեն:

*

*