Բրիտանիայի 40 դպրոցներում արգելվում է կիսաշրջազգեստ կրել

Համասեռամոլների իրավունքների պաշտպանության համար
yubka

Բրիտանիայի 40 դպրոցներում աշակերտներին արգելվում է կիսաշրջազգեստ կրել համասեռամոլների իրավունքների համար պայքարի շրջանակում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Առաջին դպրոցը, որն ընդունել է հագուստի չեզոք-գենդերային ձևը, Լյուիսի ուսումնական հաստատությունն է, որտեղ անցած տարվա սեպտեմբերից բոլոր դպրոցականները պետք է անպայման տաբատներ կրեն:

Միևնույն ժամանակ, Բյուրի քաղաքի Ֆիլիպս ավագ դպրոցում, որտեղ նույնպես ընտրել են դպրոցական հագուստի չեզոք-գենդերային տարբերակը, աշակերտների ծնողները բողոքել են, որ նման որոշում կայացնելուց առաջ իրենց հետ չեն խորհրդակցել:

Ավելի վաղ, Բրիտանիայում Մայրության օրվա կապակցությամբ թողարկվել են չեզոք-գենդերային բացիկներ, որտեղ շնորհավորական տեքստում «մայր» բառը փոխարինվել է «դու» դերանվամբ:

*

*