Գիտնականներ՝ կանանց էմոցիոնալ վիճակն ազդում է նրանց կազմվածքի վրա

Հետազոտությանը մասնակցել է շուրջ 3000 գեղեցիկ սեռի ներկայացուցիչ: Նրանք մշտապես գտնվել են բժիշկների ուշադրության կենտրոնում:
kin-tghamard

Բրիտանացի գիտնականները համոզված են, որ կանանց էմոցիոնալ վիճակն ազդում է նրանց կառուցվածքի վրա:

Հետազոտությանը մասնակցել է շուրջ 3000 գեղեցիկ սեռի ներկայացուցիչ: Նրանք մշտապես գտնվել են բժիշկների ուշադրության կենտրոնում: Կանանց մեջ եղել են թե միայնակ, եւ թե արդեն սիրահարված կանայք:

Հետազոտությունները ցույց են տվել, որ այն կանայք, ովքեր այդ պահին սիրահարված են եղել, ավելի գեղեցկատես եւ բարեկազմ տեսք են ունեցել: Գիտնականները համոզված են, որ  սիրահարված կանայք հուզմունքից նիհարում են, բացի դրանից, նրանք ձգտում են առավել գեղեցիկ լինել իրենց ընտրյալի համար, եւ հանուն դրա  մարզվում են:

Քաշի ավելացման եւ նվազման նմանատիպ տենդենց գիտնականները նկատել են նաեւ տղամարդկանց շրջանում:

 

 

*

*