Կետը թույլատրել է մարդկանց շոյել իր ձագին

Հազվադեպ իրադարձության տեսանյութը հրապարակվել է Facebook-ում:
ket

Ամերիկացի զբոսաշրջիկները շոյել են կետին եւ նրա ձագին Ստորին Կալիֆոռնիայի մեքսիկական նահանգի ափերի մոտ: Այդ մասին հայտնել է UPI-ն:
Կետն իր ձագի հետ օվկիանոսի մակերեւույթ Էր բարձրացել այն նավի մերձակայքում, որի վրա կանայք էին գտնվում: Aurora Adventures կազմակերպության աշխատակից Դոն Ֆեուրբերգը, որն ամենամյա ուղեւորություններ է կազմակերպում կետերին դիտելու համար, հազվադեպ իրադարձության տեսանյութը հրապարակել Է Facebook-ում: Նրա խոսքով՝ կենդանին ինքն է իր ձագին հրել դեպի նավը:

*

*