Քենիայում Ազգային արգելոցից փախած առյուծի սպանությունը մեծ աղմուկ է բարձրացրել

Քաղաքացիներh՝ օգտագործելով #JusticeforMohawk հաշթեգը, հարց են տվել, թե ինչո՞ւ են ռեյնջերները սպանել, ոչ թե քնացրել...
Kenya-aryuc-spanutyun

Քենիացի ռեյնջերները սպանել են առյուծին, որը մարդաշատ փողոցում հարձակվել էր անցորդներից մեկի վրա: Կենդանին փախել էր մայրաքաղաք Նայրոբիի ազգային արգելոցից: Այս մասին հայտնում է BBC-ն:Kenya-aryuc-spanutyun

Հարձակման ենթարկված 63-ամյա տղամարդը, որը վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել, միացել է Մաոկ անունով 13-ամյա առյուծի համար արդարություն պահանջողներին: Քաղաքացիներն՝ օգտագործելով #JusticeforMohawk հաշթեգը, հարց են տվել, թե ինչո՞ւ են ռեյնջերները սպանել, ոչ թե քնեցրել կենդանուն:

Վայրի բնության պաշտպանության ծառայության ներկայացուցիչը նշել է, որ կենդանին հարձակվել է տղամարդու վրա՝ վախենալով մարդկանց աղմուկից: Մինչ անասնաբույժները քնաբերով կմոտենային, ռեյնջերները ստիպված կրակել են կենդանու վրա, որպեսզի փրկեն տղամարդու կյանքը:

Նայրոբիի Ազգային արգելոցից վերջերս մեծ թվով առյուծներ են փախել: Բոլորին, բացի Մաոկից, ողջ են բռնել:

*

*