Տեքստերի բարձրաձայն ընթերցումը օգնում է ավելի լավ մտապահել բովանդակությունը․ գիտնականներ

Այս դեպքում հիշողությունը լավանում Է մի պարզ պատճառով․․․
yntercogh-girq

Կանադացի հոգեբանները բացահայտել են, որ տեքստերի բարձրաձայն ընթերցումը մարդուն իսկապես օգնում է ավելի լավ մտապահել դրա բովանդակությունը եւ այն ավելի արագ հիշել մի քանի օր կամ շաբաթ անց: Այդ մասին ասված է Memory հանդեսում հրապարակված հոդվածում:

«Երբ մենք արտաբերում ենք բառը կամ այն ուղեկցում ենք ինչ-որ գործողությամբ, ապա այն մեզ համար ավելի «նկատելի» է դառնում, ուստի եւ՝ ավելի հիշվող»,-պատմում Է Վաթեռլոոի համալսարանի (Կանադա) աշխատակից Քոլին Մաքլաուդը:

Բոլոր դպրոցականներն ու ուսանողներն էլ լավ գիտեն, որ բանաստեղծությունների կամ արձակ տեքստերի բարձրաձայն ընթերցելն օգնում է ավելի լավ մտապահել դրանք։ Մաքլաուդի կարծիքով՝ այս դեպքում հիշողությունը լավանում Է մի պարզ պատճառով՝ մարդը լավ է հիշում իր սեփական ձայնի հնչյունները եւ սկսում է մտապահած տեղեկատվությունն ասոցացնել իր անձի հետ:

*

*