Ամերիկացի կոնգրեսմենի 10-ամյա որդին ջրային ատրակիցիոնների այգում ստացած վնասվածքից մահացել է

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 7-ին՝ Կանզաս Սիթիի Schlitterbahn Water Park-ում։ 10 տարեկան տղան սահել է 51 մետր բարձրություն ունեցող ջրային թեքահարթակից։
akvapark

Կանզաս նահանգի կոնգրեսմենի որդին մահացել է ջրային ատրակիցիոնների այգում՝ պարանոցի հատվածում ստացած վնասվածքների պատճառով։

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 7-ին՝ Կանզաս Սիթիի Schlitterbahn Water Park-ում։ 10 տարեկան տղան սահել է 51 մետր բարձրություն ունեցող ջրային թեքահարթակից։

Քաղաքային ոստիկանությունում նշել են, որ տղային գտել են մահացու վնասվածք ստացած՝ թեքահարթակի ներքեւում արդեն, լողավազանի մեջ։ Նավակում նաեւ եղել են երկու կանայք, որոնք թեթեւ վնասվածքներ են ստացել։

Թեքահարթակը, որից սահելիս էլ տղան վնասել է պարանոցը, թարգմանաբար կրում է «Խելահեղ» անունը։ Դրա մեկնարկային կետին հասնելու համար պետք է հաղթահարել 264 աստիճան։ Իսկ վայրէջքի արագությունը կարող է հասնել 110 կմ/ժ։

*

*