Կանադայի վարչապետը տուգանվել է արևապաշտպան ակնոցի պատճառով

Քանի որ ակնոցն արժեր ավելի քան 200 դոլար...
tryudo-kanada-aknoc (1)

Կանադայի խորհրդարանի էթիկայի հարցերով դիտորդական մարմինը տուգանել է վարչապետ Ջասթին Թրյուդոյին: Պատճառը վարչապետի արևապաշտպան ակնոցն է:

Վարչապետն ակնոցը նվեր է ստացել շրջաններից մեկի ղեկավարից: Քանի որ ակնոցն արժեր ավելի քան 200 դոլար, Թրյուդոն պարտավոր էր այդ մասին տեղեկություն ներկայացնել հայտարարագրում, սակայն նա դա չի արել:

Թրյուդոյի մամուլի քարտուղարը պարզաբանում է տվել և նշել, որ վարչապետը ոչ ճիշտ է լրացրել հայտարարագիրը:

*

*