Կալանավորները փրկել են գիտակցությունը կորցրած բանտապահին

Խցի կալանավորները նկատել են, որ բանտապահի ինքնազգացողությունը վատացել է․․․
bant

ԱՄՆ Ուետերֆորդ քաղաքի բանտի նախկին բանտապահը շնորհակալություն է հայտնել կալանավորներին, որոնք օգնել էին իրեն ինֆարկտի ժամանակ, հայտնում է Lenta.ru-ն:

Գերի Գրիմմը 2016 թ-ի հունիսին կորցրել էր գիտակցությունը՝ տեղի դատարաններից մեկում բանտախուցը հսկելու ժամանակ: Խցի կալանավորները նկատել են, որ բանտապահի ինքնազգացողությունը վատացել է, և սկսել են հարվածել պատերին ու օգնություն կանչել: Արձագանքի չսպասելով՝ վերջիններս դուրս են պրծել խցից և օգնության կանչել շերիֆի օգնականներին, ովքեր էլ շտապօգնություն են կանչել:

Գրիմմը չի հասցրել անձնապես շնորհակալություն հայտնել իր կյանքը փրկած կալանավորներին, որոնց իր դուրս գրվելու ժամանակ տեղափոխել են այլ քրեակատարողական հիմնարկ: Շուրջ 2.5 տարի անց նախկին բանտապահը հեռուստատեսության եթերում պատմել է դեպքի մասին և առիթն օգտագործելով՝ շնորհակալություն հայտնել իր փրկիչներին:

*

*