56-ամյա Ջուլիանա Մուրը նկարահանվել Է Florale-ի Triumph պրեմիալ շարքի գովազդում

Գովազդային արշավի նկարահանումներով զբաղվել Է բրիտանացի հայտնի fashion-լուսանկարիչ Ռանքինը:
juliana-mur

Ամերիկացի 56-ամյա դերասանուհի Ջուլիանա Մուրը նկարահանվել Է Florale-ի ներքնազգեստի, տնային եւ մարզական հագուստի Triumph պրեմիալ շարքի գովազդում: Այդ մասին հայտնել Է բրենդի մամուլի ծառայությունը՝ ներկայացնելով գովազդային արշավի առաջին կադրերը:

Գովազդային արշավի նկարահանումներով զբաղվել Է բրիտանացի հայտնի fashion-լուսանկարիչ Ռանքինը: Florale-ի Triumph արշավն ամբողջ աշխարհում մեկնարկում Է 2017 թվականի նոյեմբերին:

Հավաքածուի հիմքը կազմում են ընդգծված հատկանիշները՝ Էլաստիկ ժանյակով՝ վարդակակաչների, գեորգինների, վայրի վարդի եւ հիրիկների «ծաղկային» ասեղնագործության զուգակցմամբ:

Ջուլիանա Մուրը թատրոնի եւ կինոյի ամերիկացի դերասանուհի Է, «Օսկար», «Ոսկե գլոբուս» մրցանակների եւ «ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակի» դափնեկիր:

*

*