Այսօր ժպիտի համաշխարհային օրն է

Տոնի համար մարդիկ պարտական են 20-րդ դարի կեսերին ԱՄՆ-ում ապրած նկարիչ Հարվի Բոլին:
jpit

Ամեն տարի հոկտեմբեր ամսվա առաջին ուրբաթը նշվում է որպես Ժպիտի համաշխարհային օր:

Այս տոնի համար մարդիկ պարտական են 20-րդ դարի կեսերին ԱՄՆ-ում ապրած նկարիչ Հարվի Բոլին: Նրա արվեստը ոչնչով չէր առանձնանում. անգամ քննադատները չէին հետաքրքրվում նրանով: Սակայն մի օր՝ 1963թ, նկարչին են դիմել մի ապահովագրական ընկերությունից՝ խնդրելով հորինել որեւէ վառ ու հիշվող խորհրդանիշ, որը պետք է ծառայեր որպես ընկերության այցեքարտ:

Նկարիչն, առանց երկար մտածելու, պատվիրատուներին է առաջարկել մի բան, որն այժմ համացանցի բոլոր օգտատերերն, առանց բացառության, անվանում են սմայլիկ՝ ժպտացող դեղին դեմք: Պատվիրատուներն ընդունել են աշխատանքը, վճարել 50 դոլար եւ սկսել սմայլիկով այցեքարտեր տպել:

Մի քանի ամիս անց թողարկվել են ավելի քան տասնյակ հազարավոր նման նշաններ, որոնց հաջողությունը գերազանցել է բոլոր սպասումները:

Իսկ Ժպիտի համաշխարհային օրը, որպես այդպիսին, առաջին անգամ նշվել է 1999թ.-ին: Ժպտացե’ք, մարդիկ:

*

*