Ջոլին դասընթացներ կանցկացնի Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում

Նրա դասընթացները, որը կսկսվի հաջորդ տարի, այս թեմայով առաջին գլոբալ դասընթացն է...
joli-dasyntac

Հոլիվուդյան դերասանուհի և ռեժիսոր, «Օսկար»-ի մրցանակակիր, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի հրավիրյալ պրոֆեսոր է դարձել: Այս մասին հայտնում է հայտնում է Reuters-ը: Նա կանանց հետ խաղաղության ու անվտանգության կուրսեր է անցկացնելու:

Նրա դասընթացները, որը կսկսվի հաջորդ տարի, այս թեմայով առաջին գլոբալ դասընթացն է: Դասընթացները կանցկացնի Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում բացված Կանանց, խաղաղության և անվտանգության հարցերի կենտրոնը:

Այն ստեղծվել է 2015 թվականին Ջոլիի ու Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Ուիլյամ Հեյգի կողմից ։

Հեյգը նույնպես հրավիրյալ պրոֆեսորի պաշտոն է ստացել:

Ինչպես նշել է դերասանուհին՝ նա անհամբերությամբ է սպասում դասախոսական աշխատանքի մեկնարկին: Ջոլին հույս ունի ուսանողներից սովորել և կիսվել տարբեր երկրների կառավարությունների և ՄԱԿ-ի հետ աշխատանքի սեփական փորձով:

«Կարեւոր է, որ մենք ընդլայնենք քննարկումը կանանց իրավունքների ու կանանց դեմ գործած հանցագործությունների անպատժելիության վերաբերյալ»,- նշել է դերասանուհին:

 

 

*

*