Ճապոնուհիները հոգնել են բարձրակրունկներից

Սոցիալական ցանցերում նրանք արշավ են սկսել
bardzrakrunk

Ճապոնուհիները հոգնել են բարձրակրունկներից, գոնե՝ աշխատավայրում:

Սոցիալական ցանցերում նրանք արշավ են սկսել՝ կոչ անելով երկրի կառավարությանն արգելել ընկերությունների այն պահանջը, ըստ որի՝ կին աշխատակիցները պետք է ներկայանան բարձրակրունկ կոշիկով:

Ճապոնուհիները սա գենդերային խտրականություն են համարում, նաեւ ընդգծում՝ անընդհատ բարձրակրունկների վրա քայլելը կարող է նաեւ առողջական խնդիրներ առաջացնել:

*

*