Ճապոնիայում հաշմանդամություն ունեցողների համար ինքնընթաց սայլակներ են ստեղծվել

Նման սայլակները ճանաչում են իրենց տիրոջ ձայնը․․․
saylak

Ճապոնիայում կհայտնվեն հաշմանդամություն ունեցողների սայլակներ, որոնք կարող են ինքնուրույն նշված տեղ հասցնել դրանց վրա նստած մարդուն: Նման սայլակները ճանաչում են իրենց տիրոջ ձայնը, ուստի ցանկալի երթուղին կարելի Է նշել ձայնի օգնությամբ եւ անհրաժեշտության դեպքում շտկել շարժման ընթացքում:

Ժամանակակից արհեստական ինտելեկտով օժտված սայլակները կարողանում են շրջանցել խոչընդոտները եւ առջեւից եկող մարդկանց: Ներկայում սայլակները, որոնք մշակված են Կուրումե քաղաքի տեխնոլոգիաների ինստիտուտի կողմից, գործնական թեստավորման փուլում են. սպասվում Է, որ դրանք վաճառքի կհանվեն առաջիկա 3-5 տարիներին:

Հաշմանդամի սայլակը շարժվում Է դրան միացված սմարթֆոնի կամ պլանշետի օգնությամբ: Ներկայում, սակայն, Ճապոնիայի օրենսդրությունն արգելում Է հետիոտների ճանապարհներով հաշմանդամների լիովին ինքնընթաց սայլակի օգտագործումը. տեղական իշխանություններն զգուշանում են, որ անկատար տեխնոլոգիայի պատճառով ինժեներային այս մտահղացումը կարող Է միջադեպերի հանգեցնել:

Այս սայլակները, սակայն, կարելի կլինի օգտագործել խոշոր հանրախանութներում կամ թանգարաններում:

Մշակողները հուսով են, որ առաջիկա տարիներին փոփոխություն կմտցվի օրենսդրության մեջ նախքան այն պահը, երբ տեխնոլոգիան լիովին հարմար կդառնա երթեւեկելու համար եւ բազմակի կստուգվի:

*

*