Քարդաշյանը գնել է Ժակլին Քենեդու ժամացույցը

Փորձագետներն այն գնահատել Էին 120 հազար դոլար:
qenedu-jamacuyc

ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Ժակլին Քենեդուն (1929 – 1994) պատկանող ոսկե ժամացույցի նոր տերը դարձել Է ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշանը: Այդ մասին հունիսի 23-ին հայտնել Է TMZ-ն:

Հրատարակության տվյալներով՝ նա ժամացույցի համար վճարել է  379,5 հազար դոլար: Աճուրդը տեղի Է ունեցել Նյու Յորքի Rockefeller Centre-ում: Փորձագետներն այն գնահատել Էին 120 հազար դոլար:

Ժամացույցը լեհ արիստոկրատ եւ դիվանագետ Ստանիսլավ Ալբրեխտ Ռաձիվիլի (1914 – 1976) նվերն Է: Իշխան Ստասն ամուսնացած Էր Ժակլինի կրտսեր քրոջ՝ Քարոլինա Քենֆիլդի (Բուվիե) հետ:

*

*