87-ամյա իսպանուհու՝ Paint -ով արված ստեղծագործությունները

Նա սկսել Է նկարել շուրջ 12 տարի առաջ, երբ երեխաները նրան անձնական համակարգիչ են նվիրել:
ispanuhi-tatik-nkar

87-ամյա իսպանուհին ակտիվորեն բաժանորդներ Է հավաքում սոցիալական ցանցերում՝ հրապարակելով Paint-ով արված նկարները: Այս մասին հայտնել Է El Mundo-ն:

Կոնչա Գարսիա Զաերան սկսել Է նկարել շուրջ 12 տարի առաջ, երբ երեխաները նրան անձնական համակարգիչ են նվիրել: Իսպանուհու խոսքով՝ ինքը խնամում էր հիվանդ ամուսնուն եւ չէր կարող երկար ժամանակ բացակայել, ուստի ցանակացել է նոր հոբբի ձեռք բերել: «Սկզբում նկարում էի ոչ մեծ օբյեկտներ. նախ տուն, երկրորդ օրը ես ավելացրի սարը: Քայլ առ քայլ ավելացնում էի մանրամասներ, եւ, վերջ ի վերջո, շատ գեղեցիկ բան ստացվեց»,- պատմել է Զաերան:

Նախ նկարչուհին նկարները հրապարակում էր Facebook-ում, սակայն թոռնուհիները նրան խորհուրդ են տվել վերակողմնորոշվել դեպի Instagram-ը:

*

*