Ինչպիսի՞ն կլինի iPhone-ը 10 տարի անց

Այն պահին, երբ նշվի այդ իրադարձության 20-ամյակը, հեռախոսի արդի հայեցակարգն արմատապես կփոխվի, կարծում Է թերթը:
jobs-iphone

10 տարի հետո iPhone-ն ունակ կլինի ճանաչելու մարդկանց դեմքերը, հանդիպման համար պատրաստելու տեղեկատու նյութեր եւ գործնականում վայրկենապես տրամադրելու դրա վերծանումը: Այս կանխատեսմամբ հանդես Է եկել The Wall Street Journal (WSJ) թերթը, որը հիշեցրել Է, որ այս շաբաթ լրանում Է տասը տարին այն պահից, երբ վաճառքի հանվեց առաջին iPhone-ը:

Այն պահին, երբ նշվի այդ իրադարձության 20-ամյակը, կարծում Է թերթը, հեռախոսի արդի հայեցակարգն արմատապես կփոխվի: Ամենայն հավանականությամբ, դրանք կդառնան ավելի բարակ, հնարավոր կլինի մի քանի անգամ փաթաթել կամ ոլորել, կարելի կլինի կապել դաստակին, ականջներին, պարանոցին։

10 տարի անց iPhone-ները կունենան այնպիսի նոր գործառույթներ, ինչպիսին Է, օրինակ, հավելյալ իրականությունը: Դա, թերթի կարծիքով՝ հեղափոխություն կկատարի տեղեկատվության ստացման բնագավառում եւ իր հետեւանքներով համեմատելի կլինի միայն առաջին սմարթֆոնի հայտնվելու Էֆեկտի հետ։

*

*