Գիտնականները բացահայտել են՝ ինչպես մեծ տարիքում չմահանալ ինֆակտից

Ըստ բժիշկների՝ ավելի դյուրին կլինի խուսափել այս խնդիրներից, եթե հետեւեն ԱՀԿ-ի առաջարկություններին...
fizkultura

Մեծ տարիքում ինֆակտից կամ ինսուլտից մահվան դեպքերը կարելի է մի քանի անգամ կրճատել, եթե անգամ ամենապարզ ֆիզիկական վարժություններ կատարեք: Այս մասին  Journal of Cardiopulmonary Rehabilitation and Prevention -ում տպագրված հոդվածով  հայտարարում են կանադական սրտաբանները. տեղեկացնում է «Ռիա Նովաստին»:

«Սա լավ հնարավորություն է այն մարդկանց համար, ովքեր ունեն սրտի խնդիրներ, բայց  դժվարանում են  անընդհատ աերոբիկա անել կամ պահպանել ֆիզիկական ակտիվություն: Նույնիսկ ֆիզիկական մի փոքր ակտիվությունը բավական կլինի ՝ կտրուկ  նվազեցնելու համար  ինսուլտի կամ սրտի կաթվածի հնարավորությունները», — ասում է Դանիել Քուրնին՝ Մոնրեալի համալսարանից  (Կանադա):

Քուրնին եւ իր գործընկերներն այս համոզման են եկել՝ ուսումնասիրելով հարյուրավոր մեծահասկան տղամարդկանց եւ կանանց, ովքեր ոչ վաղ անցյալում ինֆակտ կամ ինսուլտ, սրտի իշեմիկ հիվանդություն, կորոնար անբավարարություն կամ սրտանոթային համակարգի մի շարք այլ խնդիրներ են ունեցել:

Ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները, համեմատաբար նորմալ ֆիզիկական վիճակում գտնվող մարդիկ, նույնիսկ նրանք, որոնց մոտ ֆիզիկական վիճակը նորմայից 20% ցածր է եղել,  շատ ավելի լավ են հաղթահարել իրենց առջեւ դրված դժվարությունները, քան մնացած մասնակիցները: Սա, ինչպես նշում են սրտաբանները, մի քանի անգամ նվազեցնում է երկրորդ սրտի կաթվածի կամ ինսուլտի հավանականությունը:

Ըստ բժիշկների՝ ավելի դյուրին կլինի խուսափել այս խնդիրներից, եթե հետեւեն ԱՀԿ-ի առաջարկություններին, այն է՝ առողջ մարդը շաբաթական պետք է մոտավորապես 150 ր տրամադրի թեթեւ ֆիզիկական վարժությունների համար:  Այս պարագայում սրտային եւ անոթային հիվանդություններից առաջացած մահերը մի քանի անգամ պակաս կլինեն:

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները