Մահացած կետի ստամոքսում մոտ 6 կգ պլաստիկ թափոն է եղել

Ինդոնեզիայի ազգային պարկում՝ ափի մոտ, մահացած կետ է հայտնաբերվել
kit-plastik

Ինդոնեզիայի ազգային պարկում՝ ափի մոտ, մահացած կետ է հայտնաբերվել, որի ստամոքսում մոտ 6 կգ պլաստիկ թափոն է եղել: Պարկի աշխատակիցների խոսքով՝ կաշալոտի ստամոքսից հանել են 115 պլաստիկ բաժակ, 4 պլաստիկ շիշ, 25 պոլիէթիլենային տոպրակ:

Բնապահպանները դեռ այս տարվա սկզբին էին ահազանգել, որ առաջիկա 10 տարվա ընթացքում օվկիանոսներում պլաստիկի քանակը կարող է եռապատկվել, եթե աղբի հարցը չլուծվի:

Պատրաստեց՝

Անահիտ Իվանյանը

*

*