Rolling Stone հանդեսի շապիկին հայտնվել է Հռոմի պապի լուսանկարը

Ժպտացող քահանայապետի նկարին ուղեկցում է «Papa Pop» մակագրությունը:
pap

Ժողովրդականություն վայելող Rolling Stone հանդեսի իտալական տարբերակը մարտյան համարի շապիկը զարդարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի լուսանկարը: Ժպտացող քահանայապետի նկարին ուղեկցում է «Papa Pop» մակագրությունը:

Հրատարակության ծավալուն առաջնորդող հոդվածը, որը նվիրված է երաժշտական մշակույթին, ներկայացնում Միլան Հռոմի պապի մեկօրյա հովվական այցի ծրագրի հիմնական կետերը, այց, որը նշանակված է մարտի 25-ին:

Դա կլինի Խորխե Մարիո Բերգոլիոյի երկրորդ ուղեւորությունն Իտալիայի հյուսիսային մայրաքաղաք եւ նրա՝ որպես Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի առաջին այցելությունը Միլան հովվապետության ավելի քան երեք տարվա ընթացքում:

Rolling Stones-ի ամերիկյան տարբերակը 2014 թվականին նույնպես համար էր թողարկել Ֆրանցիսկոսի դիմանկարով:

*

*