Սթիվեն Հոքինգը խոսել է 21-րդ դարի առողջական ամենալուրջ հիմնախնդիրներից մեկի մասին

Բրիտանացի ֆիզիկոսը նշել է իրոք կարեւոր եւ սուր այն հիմնախնդիրը, որը մարդկության հանդեպ ծառացել է արդեն այսօր:
stiv-hoqing

Բրիտանացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը նշել է իրոք կարեւոր եւ սուր այն հիմնախնդիրը, որը մարդկության հանդեպ ծառացել է արդեն այսօր:

Գիտնականի խոսքի տեսագրությունը, որն արվել է երիտասարդների  առողջության ամրապնդմամբ զբաղվող  GEN-PEP շվեդական կազմակերպության համար, մատչելի է Daily Mail-ի կայքում:

«Ես այստեղ եմ, որ նշեմ XXI դարի առողջության հետ կապված ամենալուրջ հիմնախնդիրներից մեկը,- ասում է Հոքինգը:- Այսօր չափազանց շատ մարդիկ են մեռնում այն բարդացումներից, որոնք կապված են ավելորդ քաշի եւ ճարպակալման հետ: Մենք չափից դուրս շատ ենք ուտում եւ չափազանց քիչ ենք շարժվում»:

Գիտնականը խնդրի լուծումը տեսնում է ֆիզիկական ակտիվության բարձրացման եւ սննդաբաժնի փոփոխման մեջ:

*

*