Հոլիվուդյան կանայք՝ բռնությունների զոհ

Բռնի սեքսի մասին պատմել են կանանց 21 տոկոսը...
holivud

Ամերիկյան USA Today թերթի  հարցումների համաձայն՝ հոլիվուդյան կինոյի ոլորտում աշխատող կանանց 94 տոկոսն իրենց սեռական ոտնձգությունների զոհ են համարել:

Բռնի սեքսի մասին պատմել են կանանց 21 տոկոսը, կանանց 39 տոկոսը ստացել է սեռական բնույթի լուսանկարներ:

Հետազոտության հեղինակները հարցազրույցներ են անցկացրել  կինոարտադրությունում աշխատող 843 կանանց հետ:Հարցմանը մասնակցել են պրոդյուսերներ, դերասանուհիներ, ռեժիսորներ, սցենարիստներ և խմբագիրներ:

2017 թ.-ի հոկտեմբերին մի քանի տասնյակ կանայք հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին մեղադրել են սեռական ոտնձգությունների և բռնաբարության մեջ, այդ թվում՝ Կարա Դելեվինը, Լեա Սեյդուն, Անջելինա Ջոլին:

*

*