Հնդկաստանում ընձառյուծը մոլորվել է քաղաքում և հարձակվել մարդկանց վրա

Հնդկաստանի Ինդաուր քաղաքում վայրի ընձառյուծը հասել է բնակելի թաղամասեր․․․

Հնդկաստանի Ինդաուր քաղաքում վայրի ընձառյուծը հասել է բնակելի թաղամասեր և հարձակվել մարդկանց վրա: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «Times of India»-ին:

Անցորդները փորձել են մեկուսացնել ընձառյուծին ցանցի միջոցով: Սակայն նա կարողացել է փախչել և վնասել մի տղամարդու:

Մի քանի ժամից կենդանաբանական ծառայությունների աշխատակիցներին հաջողվել է քնեցնել վայրի կատվին: Հաղորդվում է, որ ընձառյուծը բաց կթողնվի:

*

*