Հնդկաստանում ոստիկանները փողոցում իրար ծեծել են, թե ով պիտի կաշառք հավաքի

Հնդկաստանում ոստիկանները վեճի են բռնվել հերթապահության ժամանակ՝ չկարողանալով համաձայնության գալ այն հարցում, թե ով հավաքի կաշառքը։

Հնդկաստանում ոստիկանները վեճի են բռնվել հերթապահության ժամանակ՝ չկարողանալով համաձայնության գալ այն հարցում, թե ով հավաքի կաշառքը։

«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, ոստիկանները կռվել են օրը ցերեկով, Լաքնաու քաղաքում։

Ականատեսի նկարահանած կադրերը հայտնվել են YouTube-ում։ Տեսանյութում երեւում է ոստիկանների ձեռնամարտը, որոնց փորձում են բաժանել նրանցից պաշտոնով բարձր գործընկերները։

Ականատեսները փաստում են, որ նրանց վեճի պատճառը եղել է քաղաքի բանուկ փողոցներից մեկի երթեւեկության կարգավորումը՝ կաշառքի դիմաց։

Ոստիկանությունը, սակայն, հերքում է, որ ոստիկանների վեճի պատճառը փողն է եղել, սակայն չի էլ նշում, թե այդ դեպքում ինչո՞ւ են նման ծեծկռտուքի բռնվել իրավապահները։ Ոստիկաններից միայն մեկը ժամանակավորապես հեռացվել է ծառայությունից։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները